ԱՄՆ-ն 4 հազար զինվոր կուղարկի Աֆրիկա՝ Էբոլայի դեմ պայքարելու

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՄՆ-ն 4 հազար զինծառայող կուղարկի Աֆրիկա՝ Էբոլայի տենդի դեմ պայքարելու համար: Հյուսիսային Ամերիկայում ևս հրատապ միջոցներ են կիրառվում. բուժծառայողները հետազոտում են երկու վարակված ամերիկացիների հետ շփում ունեցածներին:

Հիվանդներից մեկի անունը գաղտնի է պահվում: Հայտնի է միայն, որ նա երեք տարի աշխատել է Լիբերիայում՝ որպես ամերիկյան հեռուստաալիքի օպերատոր: Մյուս հիվանդը՝ Թոմաս Դունկանը, բուժվում է Դալլասի հոսպիտալում: Նրա հարազատներն արդեն ապրում են պաշտպանության տակ՝ վիրուսի տարածում կանխելու համար:

Վերջին տեղեկություններով՝ հիվանդների թիվն արդեն գերազանցել է 7 հազարը: Դեպքերի գրեթե կեսն ավարտվել է մահվան ելքով. տեղեկացնում է Россия 24-ը:




Լրահոս