Թուրինի «Յուվենտուս»-ի կիսապաշտպան Արտուրո Վիդալը մեկնաբանել է շրջանառվող լուրերն այն մասին, որ ինքը կարող է տեղափոխվել «Մանչեստեր Յունայթեդ»:
Հիշեցնենք, որ ավելի վաղ տեղեկություններ էին տարածվել, թե անգլիական ակումբի ղեկավարները մտադիր էին ձեռք բերել 27-ամյա չիլիացի ֆուտբոլիստի տրանսֆերը դեռ նախորդ ամառվա տրանսֆերային պատուհանի ժամանակ:
«Նախորդ ամռանը ես ինձ վստահ և հանգիստ եմ զգացել: Բոլոր մտքերս կենտրոնացած էին վնասված ծնկիս և շարք վերադառնալու վրա: Եթե կոնկրետ առաջարկ լիներ, ներկայացուցիչս կասեր ինձ այդ մասին:
Ինչ կպատասխանեի «Մանչեստեր Յունայթեդ»-ի առաջարկի՞ն: Չգիտեմ: Կարող եմ ասել միայն, որ շատ երջանիկ եմ Թուրինում, և ընտանիքս այստեղ լավ է զգում: Իսկ դա փողից կարևոր է»,- նշել է Վիդալը: