ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ այս օրերին կտրուկ դատարկվել է ՀՀ Ազգային Ժողովի բյուջեն: Ենթադրվում է, որ ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանը բյուջեի գումարն ուղղել է ՀՀԿ նախընտրական ֆոնդ: Ինչպես փոխանցեցին ԱԺ մեր աղբյուրները, ԱԺ պատգամավորներին արդեն երկրորդ ամիսն է՝ չի վճարվել «դեպուտատսկի» կոչվող հավելավճար, որը կազմում է 15-հազարական դրամ: Իսկ պատճառաբանությունն այն է, որ «փող չկա»: Ավելին, այս օրերին չեն վճարում նաեւ ԱԺ աշխատակիցների գործուղումների գումարները. նրանց հորդորում են սեփական միջոցներով մեկնել գործուղման, հետո բերել ծախսերի մասին համապատասխան կտրոններ: Իսկ երբ գումար լինի, կփոխհատուցեն:




Լրահոս