Պրիմերայի կայքը ներկայացրել է Իսպանիայի Լա լիգայի սեպտեմբեր ամսվա լավագույն մարզչին և ֆուտբոլիստին:
Լավագույն մարզիչ է ճանաչվել «Վալենսիա»-ն գլխավորող Նունու Էսպիրիտու Սանտուն: Նրա գլխավորությամբ թիմը ոչ մի պարտություն չի կրել և առաջնությունում երկրորդ տեղում է:
«Սելտա»-ի հարձակվող Նոլիտոն լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել: Նա սեպտեմբերին 4 խաղ է անցկացրել Պրիմերայում և դարձել 3 գոլի և 1 արդյունավետ փոխանցման հեղինակ: