«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Գյումրիի ԲՀԿ-ական քաղաքապետ Սամվել Բալասանյանը երեկվանից մեկնել է արձակուրդ եւ աշխատանքի կվերադառնա հոկտեմբերի 20-ից միայն: Ըստ չճշտված տեղեկությունների, Բալասանյանն Արաբական Միացյալ էմիրություններում է: Այն, որ Գյումրիի քաղաքապետը երեկվանից 10 օրով արձակուրդում է, մեր թղթակցի հետ զրույցում հաստատել է նաեւ Բալասանյանի գործավարուհին: Վերջինս չի հայտնել, որ երկրում է գտնվում քաղաքապետը:
Սույն արձակուրդն ուշագրավ է նրանով, որ այսօր Գյումրիում սպասվում է ոչ իշխանական եռյակի հանրահավաքը, ու հարց էր առաջացել, արդյոք Բալասանյանը մասնակցելո՞ւ է այդ հանրահավաքին: ԲՀԿ-ական քաղաքապետը, սակայն, ինչպես երեւում է որոշել է իրեն «շառից, փորձանքից» հեռու պահել: Սամվել Բալասանյանը փաստորեն, ոչ միայն Գյումրիի հանրահավաքի օրը Գյումրիում չի լինի, այլ նաեւ հոկտեմբերի 10 համապետական հանրահավաքի օրը Հայաստանում»:
Մանրամասները թերթի այսօրվա համարում: