Սոցիալապես անապահով ընտանիքների ուսանողների համար հատկացվել է 1 500 կրթաթոշակ. Ա. Աշոտյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը սոցիալական ցանցի իր էջում գրել է.

«Սոցիալապես անապահով ընտանիքների ուսանողների համար, որոնք ընդգրկված են «ՓԱՐՈՍ» համակարգում և ունեն անապահովության համապատասխան միավոր, այս տարի հատկացվել է 1 500 կրթաթոշակ:

Այդ կրթաթոշակները բավարար են լավ սովորող ուսանողների ուսման վարձը 50-100 % փոխհատուցելու համար:

Բուհերից հավաքագրված նախնական տվյալներով անապահովության ցուցանիշի և առաջադիմության շեմի համադրության արդյունքում այս պահին 560 ուսանող բակալավրիատում և 29 ուսանող մագիստրատուրայում կօգտվի պետական աջակցությունից

Վերջնական տվյալները կներկայացվեն լրացուցիչ»:




Լրահոս