Քիչ առաջ առաջին օլիմպիական չեմպիոն Հրանտ Շահինյանի անվան մարմնամարզության դպրոցում տեղի ունեցավ նրա հուշարձանի բացման արարողությունը:
Միջոցառման պաշտոնական մասի ավարտից հետո հյուրերը մոտեցան սեղաններին:
Ինչպես տեղից հայտնում է armlur.am-ի թղթակիցը, այդ պահին լաց լինելով Գագիկ Ծառուկյանին մոտեցավ մի կին և ասաց, որ իր մայրը նոր է մահացել, ինքը ֆինանսապես շատ վատ վիճակում է, և ոչ ոք իրեն չի օգնում: Ընդհատելով հյուրերի զրույցը՝ կինն ասաց, որ դիմել է մի շարք կառույցների, որոնք, սակայն, չեն օգնել: ԲՀԿ առաջնորդը, մեծահոգաբար ժպտալով կնոջը, կանչեց իր խոսնակ Իվետա Տոնոյանին և խնդրեց վերջինիս վերցնել անտուն կնոջ հաշվեհամարը՝ խոստանալով մինչև վաղը օգնել նրան:
Այդ պահին հավաքվածներին մոտեցավ օլիմպիական չեմպիոնի կինը՝ տիկին Էմման՝ խնդրելով կնոջը հեռանալ տարածքից և միջազգային պատվիրակության ներկայացուցիչների մոտ նման բաներ չանել: Սակայն մարդիկ, տեսնելով, որ Ծառուկյանն արձագանքեց մի կնոջ խնդրանքին, իրենք ևս մոտեցան ԲՀԿ ղեկավարից օգնություն խնդրելու: