Լեռնային Ղարաբաղը ԱՄՆ դաշնակիցն է. կոնգրեսմեն Ռոբերտ Դոլդ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՄՆ Իլլինոյս նահանգից կոնգրեսմեն Ռոբերտ Դոլդը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղն ԱՄՆ դաշնակիցն է: Ինչպես տեղեկացնում են ադրբեջանական լրատվամիջոցները, այդ մասին Twitter-ի իր էջում գրառում է կատարել Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Նովրուզ Մամեդովը: Նա նշել է, որ ամերիկյան կոնգրսմենը նման հայտարարություն է արել՝ հայկական համայնքի աջակցությունը ստանալու նպատակով:

Լրատվամիջոցը նշում է, որ Ռոբերտ Դոլդը այն հանրապետական կոնգրեսմեններից է, ով հայերի ցեղասպանության ճանաչմանն ուղղված թիվ 304 արձանագրության կողմնակիցն է: «Հայերի ցեղասպանությունը պատմական փաստ է, և այն պետք է ճանաչվի»« – համարում է Դոլդը:




Լրահոս