Վրաստանում քննարկվել են վիզային ռեժիմի և ջավախահայության հետ կապված հարցեր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայ-վրացական հարաբերություններն, անկախ ամեն ինչից, բարեկամական են: Այս մասին խորհրդարանում այսօր նշեց  ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի հետ պաշտոնական այցով Վրաստան մեկնած փոխխոսնակ Հերմինե Նաղդալյանը: Ասուլիսին մասնակցում էին նաև պատվիրակության մյուս անդամներ Վահրամ Բաղդասարյանը, Տաճատ Վարդապետյանը, Արծվիկ Մինասյանն ու Թևան Պողոսյանը:

Հ. Նաղդալյանի խոսքով, Վրաստանի խորհրդարանի նախագահն ասել է, թե անկախ տարբեր ինտեգրացիոն փոփոխություններից՝ Հայաստանը և Վրաստանը պետք է լինեն մի կողմում:

Իսկ ջավախահայության խնդիրների վերաբերյալ Նաղդալյանը նշեց, որ այդ հարցը ևս բարձրացվել է Վրաստանում և այդ երկրի վարչապետը հանձն է առել այդ խնդրի վերացումը: «Վիզային ռեժիմի հետ կապված ունենք խողովակներ` այդ խնդրին լուծում տալու համար»,- ամփոփեց ԱԺ փոխնախագահը: Պատվիրակության անդամ «Դաշնակցություն» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանն էլ ասաց, որ ջավախահայության խնդիրների վերաբերյալ պատրաստակամություն է դրսևորվել վրացական կողմից` խնդրին վերջնական լուծում տալու համար:




Լրահոս