ՀԷՑ-ը վտանգում է քաղաքացիների կյանքը. «Հայոց աշխարհ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հայոց աշխարհ» թերթը գրում է. «Թերեւս մայրաքաղաքում եւ Հայաստանի այլ քաղաքներում չգտնվի որեւէ բազմաբնակարան շենք, որի շքամուտքում էլեկտրական հաղորդալարերը քաոսային ձեւով իրար վրա կուտակված եւ պատերի միջից դուրս ցցված չլինեն` գեղագիտական տհաճ տեսարան ստեղծելուց բացի լուրջ վտանգ ներկայացնելով բնակիչների համար: Մարզերը լրիվ բարձիթողի վիճակում են. փտած էլեկտրասյուների վրայով էլեկտրալարերը սարդոստայնի պես մագլցում դեպի բնակարանները:
Իսկ էլեկտրասյուների վրա դրանք մեկուսացված չեն համապատասխան մեկուսիչներով, այլ պարզապես փաթաթված են հաղորդիչներին: Եթե անձրեւային եղանակին որեւէ մեկը հենվի էլեկտրասյանը, նա կարող է բաց հաղորդիչների պաճառով էլեկտրահարվել: Եթե որոշ տեղերում էլ մեկուսիչներ կան` մեքենաների անվադողերի կտորներով պատրաստված ինքնաշեն մեկուսիչներ են, որոնք տեղադրվել են ճարահատյալ բնակիչների ջանքերով: Իհարկե այդ առումով պակաս անմխիթար չեն նաեւ Երեւանի էլեկտրասյուները»:

Մանրամասները թերթի այսօրվա համարում:




Լրահոս