Ռուսաստանի մայրաքաղաքում արդեն առաջին ձյունն է եկել: Այն սկսել է տեղալ անցած գիշեր, այնուհետև այն վերածվել է ձնախառն անձրև:
Մոսկվայում եղանակը ցրտել է ցիկլոնի պատճառով: Ուրբաթ օրվանից սկսած ջերմաստիճանը կնվազի՝ երեկոյան տեղ-տեղ հասնելով զրոյական մակարդակի: Ուրբաթ երեկոյան կրկին ձյուն է սպասվում:
Եղանակի վատթարացման պատճառով վարորդներին խորհուրդ են տվել չերթևեկել սեփական ավտոմեքենաներից և օգտվել քաղաքային տրանսպորտից, տեղեկացնում է ТАСС-ը: