Հոկտեմբերի 19-ին, ժամը 19.31-ին ԱԻՆ տեղեկություն է ստացվել, որ Սյունիքի մարզի Քաջարան քաղաքի Աբովյան փողոցի թիվ 11 շենքի բնակարաններից մեկի բնակիչները չեն արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր ժամանած հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը. լոգարանի հատակին հայտնաբերվել է 37-ամյա Ա. Կ.-ի դին: 36-ամյա Ա. Հ.-ն հոսպիտալացվել է Քաջարանի ԲԿ: