Հնդիկ ֆուտբոլիստ Պիտեր Բիակսանգզուալան մահացել է գոլը տոնելիս ստացած ողնաշարի վնասվածքից:
23-ամյա ֆուտբոլիստն անհաջող սալտո է կատարել: Թիմակիցները նետվել են գոլը տոնելու՝ չգիտակցելով վնասվածքի լրջության աստիճանը: Նա մահացել է հիվանդանոցում՝ այդպես էլ գիտակցության չգալով: