Հայաստանն ու Լատվիան զբոսաշրջության վերաբերյալ համաձայնագիր կկնքեն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Հայաստանի կառավարության մայիսի 17-ի նիստի օրակարգ է մտել Հայաստանի եւ Լատվիայի կառավարությունների միջեւ զբոսաշրջության բնագավառում համագործակցության մասին համաձայնագրի կնքմանը հավանություն տալու հարցը: Համաձայնագրի իրագործման շրջանակներում կողմերը կխրախուսեն երկու երկրներում կազմակերպվող միջազգային ցուցահանդեսներին, տոնավաճառներին, համաժողովներին, սեմինարներին եւ այլ միջազգային զբոսաշրջային միջոցառումներին փոխադարձ մասնակցությունը, զբոսաշրջային արդյունքի պատշաճ ներկայացումը, փոխադարձաբար կկազմակերպեն մշակութային օրեր միմյանց երկրներում, որոնք կնպաստեն երկու երկրներում իրազեկության բարձրացմանը եւ զբոսաշրջային հոսքերի ավելացմանը:




Լրահոս