Դավիթ Հարությունյանը պաշտոնանկ կարվի՞. «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» թերթը գրում է. «Կառավարությունում սպասվող հրաժարականների թեմայի շրջանակում հիմա էլ խոսվում է կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանի հրաժարականի մասին: Ռեա՞լ է դա, թե՞ Դավիթ Հարությունյանի «թշնամիների» ցանկությունն է, պարզ կդառնա առաջիկայում, բայց կուլիսներում խոսվում է, որ Հարությունյանից ազատվելու ցանկությունը Սերժ Սարգսյանի մոտ է առաջացել եւ այն պահից, երբ նա կառավարությունում ընդարձակել է իր լիազորությունները: Ի դեպ, վերջին օրերին խոսվում էր նաեւ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանի պաշտոնանկության մասին, եւ, ըստ լուրերի, նախատեսվում է այդ կառույցը միավորել ֆինանսների նախարարության հետ: Համենայնդեպս, այդպես է ուզում նախարար Գագիկ Խաչատրյանը: Սակայն կառավարության մեր աղբյուրները վստահեցնում են, որ դա առաջիկա օրերի հարց չէ, քանի որ այդ միավորման արդյունքում անհրաժեշտություն կառաջանա սուպեր կառույցից առանձնացնել որոշ տեսչություններ»:

Մանրամասները թերթի այսօրվա համարում:




Լրահոս