Ովքե՞ր են տեղ գտել Սուրիկ Խաչատրյանի սեւ ցուցակում. «Հայկական ժամանակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Սուրիկ Խաչատրյանին Սյունիքի մարզպետի պաշտոնում վերանշանակելց հետո կանխատեսվում էր, որ նա պատժելու է բոլոր այն մարդկանց, ովքեր իր պաշտոնանկության ընթացքում իր դեմ էին դուրս եկել: Ինքը` Խաչատրյանը, չէր էլ թաքցնում, որ «սև ցուցակ» ունի: Եվ ահա, Լիսկան գործի է անցել: Ինչ վերաբերում է Լիսկայի «սև ցուցակին», Սյունիքից մեզ փոխանցեցին, որ վերանշանակված մարզպետը միջնորդավորված անձի միջոցով իր ցուցակում ընդգրկվածներին հրահանգում է աշխատանքից ազատվելու դիմումներ գրել: Մասնավորապես նման հրահանգ է ստացել Գորիսի հիվանդանոցի գլխավոր բժշկի տեղակալ Կարեն Հարությունյանը: Լիսկան աշխատանքից ազատել է տվել նաև Գորիսի կոմունալ տնտեսության պետի տեղակալ Սլավիկ Թունյանին: Վերջինս Գորիսի քաղաքապետի նախկին թեկնածու Տիգրան Կարապետյանի ընկերն է: Սուրիկ Խաչատրյանը հրահանգել է աշխատանքից ազատվելու դիմում գրել նաև տեղի «Փարոս» սոցիալական ծառայության աշխատակից Սուրեն Բակունցին. նա էլ Տիգրան Կարապետյանի ազգականն է:
Հարվածի տակ է նաև Գորիսի պետական համալսարանի ռեկտոր Յուրա Սաֆարյանը, ով Բուդաղյանների դատի օրերին դատարանի բակում և ընդհանրապես մամուլում քննադատական հայտարարություններ էր անում Լիսկայի դեմ և ասում, որ նրա վերանշանակումն անթույլատրելի է»:

Մանրամասները թերթի այսօրվա համարում:




Լրահոս