Հոկտեմբերի 27-ի ոճրագործությունից անցել է 15 տարի. ինչն այսօր կզայրացներ Վ. Սարգսյանին. տեսանյութ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

1999 թվականի հոկտեմբերի 27-ին՝ ՀՀ Ազգային ժողովի հերթական նստաշրջանի հարց ու պատասխանին մասնակցում էին նաև ՀՀ Կառավարության անդամները։

Երեկոյան ժամը 17-ի մոտ դահլիճ են ներխուժել զինված մարդիկ (Նաիրի Հունանյան, Կարեն Հունանյան, Էդուարդ Գրիգորյան, Վռամ Գալստյան, Դերենիկ Բեջանյան) և կրակ բացել՝ հիմնական թիրախ ընտրելով ՀՀ Ազգային ժողովի նախագահ Կարեն Դեմիրճյանին ու վարչապետ Վազգեն Սարգսյանին։

Նրանք և Ազգային ժողովի փոխխոսնակներ Ռուբեն Միրումյանն ու Յուրի Բախշյանը, օպերատիվ հարցերով նախարար Լեոնարդ Պետրոսյանը, պատգամավորներ Արմենակ Արմենակյանը, Հենրիկ Աբրահամյանը և Միքայել Քոթանյանը տեղում զոհվել են, ծանր վիրավորվել է Անդրանիկ Մանուկյանը։ Անցել է 15 տարի : Ինչ է փոխվել այս տարիների ընթացքում , ինչը այսօր կզայրացներ սպարապետ Վազգեն Սարգսյանին , ինչպիսի եղբայր էր նա:

Մանրամասները Armlur.am-ի տեսանյութում:




Լրահոս