Adme.ru-ն ներկայացնում է մի շարք ապրանքանիշերի պատմությունը, որոնց այսօր նույնացնում են ապրանքների հետ։ Ինչպես հայտնի է, նման «շփոթմունք» կա ամենուր, այդ թվում` Հայաստանում:
Ջակուզի
Jacuzzi-ն ընկերության անվանում է, որն արտադրում է հիդրոմերսող վաննաներ: Անվանումը վերցված է ծագումով իտալացի 7 եղբայրների ազգանուններից: Այն հիմնադրվել է 1915-ին: Ընկերությունը սկզբում արտադրել է օդանավեր, սակայն եղբայրներից մեկի մահից հետո նրանք փոխել են արտադրության ոլորտը:
Կեդեր
Keds ապրանքանիշն առաջացել է 1916-ին, երբ ամերիկյան U.S. Rubber-ը սկսել է արտադրել ռետինե կոշիկներ՝ ծածկված կտորով: Այժմ Keds բրենդը պատկանում է մարզակոշիկների արտադրությամբ մասնագիտացած Stride Rite Corporation ընկերությանը:
Փամփերս
Pampers այժմ անվանում են բոլոր տեսակի մանկական տակդիրները, սակայն իրականում այն առանձին ապրանքանիշ է: Pampers ապրանքանիշը պատկանում է P&G ընկերությանը:
Ունիտազ
Unitas նշանակում է միասնություն, և այն զուգարանակոնքերի ապրանքանիշի անվանում է: Այն անվանել են միասնություն, քանի որ իր տեսակի մեջ առաջին զուգարանակոնքն էր, որն ամբողջությամբ պատրաստված էր կերամիկայից: Իրականում այն մշակվել է 1883 թվականին Բրիտանիայում և տեղադրվել է Բուքինգեմյան պալատում:
Ֆլոմաստեր
Flo-Master-ն իրականում թանաքների և մարկերների հայտնի ապրանքանիշ է, որը 1951-ից արտադրել է Cushman&Denison ընկերությունը: Քանի որ սնդիկի անթույլատրելի շատ քանակ էր պարունակվում արտադրանքների թանաքների մեջ, այն հանվել է արտադրությունից, սակայն անվանումը մինչ օրս օգտագործվում է բոլոր տեսակի մարկերների համար: