«Օրենքով գողերի» որսը շարունակվում է. ձերբակալվել են ևս 20-ը (ֆոտո, վիդեո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ ձերբակալվել է «օրենքով գող» 32-ամյա Պավել Ալեքսեևիչը, ով քրեական աշխարհում առավել հայտնի է Պաշտետ անունով: Պսկով քաղաք տիտղոսավոր անձնավորությունը ժամանել էր տեղի հեղինակություն Լյոխա Պսկովսկու ծննդյան արարողությանը մասնակցելու նպատակով: Պաշտետի և Պսկովսկու հետ միասին ձերբակալվել են ևս 20 «գողեր»:

940db88910c0117511d689562dd50548 «Օրենքով գող» Պաշտետը

Прайм Крайм-ի ունեցած տեղեկության համաձայն՝ Պավել Ալեքսեևիչը, ով Ռուսաստանում օգտվում է հայտնի «օրենքով գողերի»՝ Կոստիլյայի մտերիմների օգնությունից, լրջորեն զբաղված էր Պսկովի մարզում կարգ ու կանոնն իր ձեռքը վերցնելու գործով: Սակայն ելնելով այն հանգամանքից, որ նրան հետապնդում էին կենտրոնական վարչության աշխատակիցները, նրա նախաձեռնությունը կարող է տապալվել:

Իսկ հիմա անօրինաբար Ռուսաստան մուտք գործած Պաշտետը ձերբակալվել է դեպորտի ենթարկվելու համար: Հարկ է նշել, որ վեց բելառուսցի «գողականներից» միայն երկուսն են ազատության մեջ, որոնց թվում է Պաշտետը:




Լրահոս