Իշխանափոխություն չի լինելու, ֆսյո. Ֆելիքս Ցոլակյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեք ոչ իշխանական ուժերի  հանրահավաքը ցույց տվեց, որ իշխանափոխության տրամադրություն Գյումրիում չկա: Այս մասին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում նշեց Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը: Նրա խոսքով, թեև սոցիալական խնդիրներ կան, բայց իշխանափոխության կարիք՝ ոչ:

«Կան սոցիալական խնդիրներ՝ համեմատած մյուս մարզերի հետ: Կա աղքատության տոկոս, աշխատատեղերի բացակայություն և այլն, բայց եկեք մի քիչ օբյեկտիվ նայենք, աշխատատեղերի ստեղծման հարցում իշխանությունների դերը ո՞րն է: Ամեն ինչ մասնավորի վրա է, մասնավորը պետք է անի», – նշեց նա:

Ֆելիքս Ցոլակյանը հայտնեց, որ Գյումրիում մեծ է սոցիալական լարվածությունը, արտագաղթն աճում է, բայց ինքը մտավախություն չունի, որ մարդիկ իշխանափոխություն կանեն: Դիտարկմանը, թե  նախորդ ընտրություններում Սերժ Սարգսյանը Գյումրիում պարտություն է կրել, նա պատասխանեց.

«Դա ի՞նչ կապ ունի դրա հետ: Մարդիկ էդ ձևով իրենց դժգոհությունն արտահայտել են, ինչի՞ մասին է խոսքը: Չի լինելու իշխանափոխություն, ես ասեցի՝ չի լինելու՝ ֆսյո»:




Լրահոս