«Գազպրոմ»-ը Ուկրաինայից և ԵՄ-ից ֆինանսական երաշխիքներ է ուզում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գազամատակարարման հետ կապված Ռուսաստանի, Ուկրաինայի և ԵՄ-ի բանակցությունները հոկտեմբերի 29-ին տևել են 12 ժամ և արդյունքում ոչ մի փաստաթուղթ չի ստորագրվել: Բանակցությունները կշարունակվեն հինգշաբթի:

«Գազպրոմ»-ի ղեկավար Ալեքսեյ Միլլերը հայտարարել է, որ մինչև ուկրաինական իշխանություններն ու Եվրամիությունը չհամաձայնեցնեն գազամատակարարման ֆինանսական երաշխիքները, պայմանագիր չի ստորագրվի:

Եվրամիության էներգետիկայի կոմիսար Գյունտեր Էտտինգերը հայտարարել է, որ բանակցությունների նպատակն է «ժամանակավոր համաձայնագրի» կնքումը, ինչի նպատակն է ձմեռային ամիսներին Եվրոպայի գազամատակարարման ապահովումն է:




Լրահոս