Armenian text to speach

քննարկվել են ջրամատակարարմանն առնչվող հարցեր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach
Երեւանում ջրամատակարարմանն առնչվող հարցեր են քննարկվել Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի  եւ “Երեւան Ջուր” ընկերության ղեկավարության հետ հանդիպման ընթացքում: Ընդգծելով մայրաքաղաքում ջրամատակարարման որակի կարեւորությունը, Երեւանի քաղաքապետը նշել է, որ պետք է հետեւողական աշխատանք տարվի մայրաքաղաքի ջրամատակարարման ընդհանուր վիճակը բարելավվելու ուղղությամբ. “Հատկապես բազմաբնակարան, բազմահարկ շենքերում այսօր առկա են ջրամատակարարման գրաֆիկի հետ կապված խնդիրները եւ պետք է աշխատենք հասնել այնպիսի արդյունքի, որ ապահովվի բնակչության գոհունակությունը: Իրականացվող աշխատանքները նկատելի են, սակայն Երեւանում շուրջօրյա անխափան ջրամատակարարում ապահովելու հարցում անելիքներ դեռ շատ կան”,- ընդգծել է Տարոն Մարգարյանը:
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար “Երեւան Ջուր” ընկերության միջազգային առաքելությունների ղեկավար, տնօրենների խորհրդի անդամ Պիեր Բրյունեն նշել է, որ շահագործման ոլորտում եւ ներքին ցանցերի արդիականացման հարցում լուրջ ներդրումներ են հարկավոր եւ ընկերությունն այսօր քայլեր է ձեռնարկում այդ նպատակով ֆինանսական միջոցներ ներգրավելու ուղղությամբ: Քաղաքապետն ընդգծել է, որ մայրաքաղաքի բնակչությանը հուզող խնդիրները պետք է լինեն օրակարգային եւ կատարված աշխատանքների գնահատականը պետք է տան հենց բնակիչները:



Լրահոս