ԽԱՐԴԱԽՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՎ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նախօրեին «Ժողովուրդ»-ը տեղեկացրել էր, որ Հայաստանի դատարանների 4 դատավորներ Ազգային անվտանգության ծառայությունում հրավիրվել են հարցաքննության: Հայտնի են նրանցից միայն երկուսի անունները՝ վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր Լեւոն Գրիգորյանը եւ վճռաբեկ դատարանի քաղաքացիական եւ վարչական պալատի դատավոր Վարուժան Աբելյանը: Լավատեղյակ աղբյուրներից պարզեցինք, որ ԱԱԾ-ում քննվող գործը, որի շրջանակներում որպես վկա անցնում են դատավորները, վերաբերում է խարդախությանը: Իսկ թե ինչու է խարդախության գործը քննում ԱԱԾ-ն, այդպես էլ մեզ չհաջողվեց պարզել: Տեղեկացնենք, որ պաշտոնյաներին վերաբերվող գործերի քննության համար Հայաստանում կա ստեղծված հատուկ կառույց՝ ՀՀ հատուկ քննչական ծառայություն, սակայն այս դեպքում հատուկ քննչականը չի զբաղվում դատավորների գործով:




Լրահոս