Ամերիկյան Ռոդ Այլենդ նահանգի օրենսդիր մարմինը երեկ բանաձեւ է ընդունել, որում Լեռնային Ղարաբաղի անկախությունը ճանաչելու կոչ է անում Միացյալ Նահանգների նախագահին եւ Կոնգրեսին։ ԱՄՆ-ում հրատարակվող The Armenian Weekly պարբերականի փոխանցմամբ` նահանգային խորհրդարանն իր ընդունած բանաձեւում նաեւ խրախուսում է «որպես ազատ եւ անկախ պետություն զարգանալու»` Ղարաբաղի ջանքերը եւ բարձր գնահատում չճանաչված հանրապետության «կառուցողական ներգրավվածությունը միջազգային հանրությունում եւ առկա տարածաշրջանային հիմնախնդիրների երկարատեւ լուծման հասնելու նրա ջանքերում»։
ՀԱՅԱՄԵՏ ԲԱՆԱՁԵՎ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ