Դատական դեպարտամենտին դատի են տվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Armlur.am-ը տեղեկացավ, որ թարգմանչական ծառայություններ մատուցող «Արթ Կոնսալթինգ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը դատի է տվել ՀՀ դատական դեպարտամենտին:

Բանն այնն է, որ ընկերությունը մի շարք դատական գործերով մատուցել է թարգմանչական ծառայություններ, որոնց համար ՀՀ դատական դեպարտամենտը պարտավոր էր վճարել, սակայն չի վճարել:

Գումարը վճարելու պահանջով Դատական դեպարտամենտին ուղղվել են գրություններ, որոնց, սակայն, վերջինս որևէ կերպ չի արձագանքել:

Armlur.am-ը տեղեկացավ, որ գործը վարչական դատարանից վերահասցեագրվել է Կենտրոն և Նորք-Մարաշ ընդհանուր իրավասության դատարան:

 




Լրահոս