Պռոշյան փողոցում գտնվող «Ֆորում» ռեստորանի տնօրենին դանակահարել են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Քիչ առաջ Armlur.am-ին հայտնի դարձավ, որ երեկ Պռոշյան փողոցում գտնվող «Ֆորում» ռեստորանում լուրջ վիճաբանություն է սկսվել այցելուների և ռեստորանի տնօրենի՝ 37-ամյա Արտակ Գևորգյանի միջև: Վիճաբանությունն այնքան է սրացել, որ, ի վերջո, տնօրենը դանակահարվել է և աշխատակիցների ուղղեկցությամբ տեղափոխվել «Արամյանց» բժշկական կենտրոն:

Armlur.am-ին ԲԿ-ից տեղեկացրին, որ Արտակ Գևորգյանի վիճակը միջին ծանրության է. նա գտնվում է հետվիրահատական շրջանում, վիրահատել են նրա թոքը: Գևորգյանը դանակի հարվածներ է ստացել կրծքավանդակի, ձախից՝ արտաորովայնային շրջանի, որովայնի ստորպորտային շրջանի, աջից՝ նստատեղի, ազդրի շրջանում: ԲԿ-ից տեղեկացրին նաև, որ դեռևս հետվիրահատական առաջին ժամերն են, հիանդն ի վիճակի չէ որևէ բան պատմել:

Իսկ «Ֆորում» ռեստորանից հրաժարվեցին մեկնաբանել տեղի ունեցածը՝ ասելով, թե թեթև վիճաբանություն է տեղի ունեցել, ինչի մասին խոսելու կարիք չկա:

Ի դեպ, տեղեկացնենք, որ քրեական աշխարհում սկսված խմորումների շրջանում այս ռեստորանում են հանդիպել հայազգի «օրենքով գողեր» Անդրանիկ Սողոյանը՝ Զապն ու Գևորգ Մելիքյանը Օշականցի Գևորիկը:




Լրահոս