Ւրաքի ոստիկանության գեներալ-մայորն ուրբաթ օրը զոհվել է երկրի հյուսիսում գտնվող Բայջի քաղաքում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով:
Ինչպես տեղեկացնում է լիբանանյան «Դեյլի սթար»-ը, ցիստերնի ղեկին գտնվող ահաբեկիչ-մահապարտն ինքն իրեն պայթեցրել է:
Ահաբեկչության պատճառով տուժել է ինը ոստիկան:
«Դեյլի սթար»-ի տեղեկություններով՝ Բայջիում Իրաքի անվտանգության ուժերը մարտեր են մղում «Իսլամական պետություն» խմբավորման գրոհայինների հետ: