Եվրոպայի լիբերալ-դեմոկրատական կուսակցության՝ ELDR կայքում անդրադարձ կա նաեւ մայիսի 6-ին ՀՀ-ում կայացած ԱԺ ընտրություններին: «Լավագույն դեպքում՝ ժողովրդավարության բեմականացում, վատագույն դեպքում՝ տոտալիտարիզմ» վերնագրով հոդվածում մեջբերվել են Երիտասարդ լիբերալների միջազգային ֆեդերացիայի IFLRY նախագահ Թոմաս Լեյսի խոսքերը, թե մայիսի 6-ի ընտրությունները չեն կարող եւ չպետք է դիտարկվեն որպես ազատ ու արդար: «Հանրապետական կուսակցության հայտարարված հաղթանակը լավագույն դեպքում ժողովրդավարության բեմականացում էր, վատագույն դեպքում` անօրինական: Ընտրությունները խաթարվեցին լայնածավալ անօրինականություններով, ներառյալ ընտրողների ահաբեկումը, ընտրակաշառքը, բազմակի քվեարկությունը եւ հարկադրանքը»,-ասել է նա: Իսկ IFLRY անդամ կանադացի Ջեյմս Պատավան մայիսի 4-ին ՀՀԿ հանրահավաքը, որի ժամանակ փուչիկների պայթյունի հետեւանքով 144 մարդ վիրավորվեց, անվանել է զզվելի թատրոն: «Այն սարսափելի աստիճանի սովետական էր իր ցուցադրական հանդիսավորությամբ եւ արտաքին շուքով ու չափազանց մեծ անտարբերությամբ այն մարդկանց հանդեպ, որոնք հարկադրաբար էին բերվել»,-ասել է նա:
ՎԱՏԱԳՈՒՅՆ ԴԵՊՔԸ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ