Թեև ընդունված է քաղաքական ուժերի հանդեպ քաղաքացիների վերաբերմունքն ընտրություններից առաջ ճշտել, բայցև քաղաքական ուժերը, ինչպես օրվա լրահոսն է վկայում, չեն խաղաղվում նույնիսկ միջանկյալ ժամանակահատվածում ու հնարավորն են անում ամեն գնով ժողովրդի վստահությունը շահելու համար:
Սրանով հանդերձ, դատերլով Armlur.am-ի հարցումներից, քաղաքական ուժերին ավելի շատ խորը հիասթափություն է սպասվում, քանի որ առանց բացառության` բոլորը նշեցին, որ չկա կուսակցություն, որը փոքր-ինչ վստահություն ներշնչի ու ընտրազանգվածի հավանությանն արժանանա: Նման իրավիճակում առավել հավանական է ընդդիմության համակիրների` ահռելի քանակի գոյությունը, բայց ոչ իշխանականներն էլ այնքան վարաբեկված են, որ նրանց հանդեպ նույնպես հասարակությունը վերաբերմունք չունի:
Տաթև Հարությունյան, Սիրուն Եղիազարյան