Եղնիկ, տոնածառ, Ձմեռ պապ…Թեև 2015 թվականին դեռ մոտ 2 ամիս ժամանակ կա, բայց Նոր տարվա պատրաստություններն արդեն քաղաքամայր Երևանում մեկնարկել են:
Armlur.am-ի ֆոտոխցիկն այսօր մայրաքաղաքում մի քանի խանութ, թանգարան ու այլ շենքեր է ֆիքսել, որոնք արդեն զարդարված են ամանորյա մոտիվներով: Դրանք գեղեցիկ են ու տոնական տրամադրություն արթնացնող: