ԿՈՏՐԵԼ ԵՆ ԷՋԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երգչուհի Նադեժդա Սարգսյանը Facebook-ի իր էջում գրել էր, որ իր դստեր` երգչուհի Էմմիի ֆեյսբուքյան էջը կոտրել են. «Կոտրել են Էմմիի Facebook-յան էջը, նամակով արդեն դիմել են Facebook team-ին եւ սպասում են պատասխանի»: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում տիկին Սարգսյանն ասաց, որ իրենք նույնիսկ չեն էլ կասկածում որեւէ մեկին, չգիտեն, թե ով կարող էր նման բան անել. «Ուղղակի զարմանում եմ մարդկանց չարության վրա: Սա էլ արդեն երրորդ դեպքն է, որ կոտրում են Էմմիի Facebook-յան էջը: Նախկինում լուրջ չենք զբաղվել այս հարցով, բայց հիմա հաստատ զբաղվելու ենք: Ասեմ, որ նույնիսկ գաղտնաբառն են փոխել. հակերները լավ էլ աշխատել են, տեսնես ո՞վ է ծրագրել այս ամենը»:




Լրահոս