Այս գոլը նվեր էր ինձ համար. Յուրա Մովսիսյան (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսաստանի առաջնության 13-րդ տուրի շրջանակներում Մոսկվայի «Սպարտակ»-ը կարողացել է հաղթել Տուլայի «Արսենալ»-ին (2-0): Այս հաղթանակում իր ներդրումն է ունեցել նաև Հայաստանի հավաքականի և մոսկովյան ակումբի հարձակվող Յուրա Մովսիսյանը, ով էլ բացել է խաղի հաշիվը:

Հարձակվողը Наш Футбол հեռուստաալիքին տված բլից հարցազրույցում մեկնաբանել է իր խփած առաջին գոլը:

«Իմ կարծիքով` այս գոլը նվեր էր ինձ համար, և ես ուրախ եմ, որ կարողացել եմ գոլի հեղինակ դառնալ այս մրցաշրջանում: Պետք է շարունակել:

– Ըստ ձեզ, կարողանու՞մ եք կատարել Յակինի առաջադրանքները հարյուր տոկոսով:

– Դա պետք է Յակինին հարցնել: Փորձում ենք անել այնպես, ինչպես նա է ցանկանում:

– Վերջին շրջանում «Սպարտակ»-ը եզրային փոխանցումներով է գրոհում: Դա մարզչի առաջադրա՞նքն է:

– Այո, դա մարզչի առաջադրանքն է:




Լրահոս