ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Ես ամռանը գազ ընդհանրապես չեմ օգտագործում, բայց սպասարկման վարձ պետք է վճարեմ: Ինչո՞ւ պետք է գազից չօգտվելու ընթացքում էլ վճարեմ սպասարկման վարձը: Բացի դա, հիմա գազի որակը շատ է վատացել. դա ինչո՞վ կարող է պայմանավորված լինել:

Քնքուշ Սիրականյան, 67 տարեկան, թոշակառու


ՊԱՏԱՍԽԱՆ. (Սկիզբը՝ նախորդ համարում) Պայմանագրով սահմանված պարտավորությունը խախտելու դեպքում մատակարարը հաջորդ հաշվարկային կիսամյակի համար բաժանորդից ներտնային գազասպառման համակարգի տեխնիկական սպասարկման վճար չի գանձում: Բացի այդ, մատակարարը պարտավոր է վճարել տույժ` պայմանագրով սահմանված ներտնային գազասպառման համակարգի տեխնիկական սպասարկման ծառայության տարեկան վճարի 1/2-ի չափով:
Այսինքն՝ բաժանորդի կողմից ներտնային գազասպառման համակարգի տեխնիկական սպասարկման ծառայության տարեկան վճարը կատարվում է տարեկան երկու անգամ սպասարկում իրականացնելու համար, այլ ոչ թե յուրաքանչյուր ամիս օգտագործված գազի համար:
Ինչ վերաբերում է գազի որակին, «Հայռուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերությունը բազմիցս անդրադարձել է այդ հարցին եւ կրկին ընդգծում է, որ Ռուսաստանի Դաշնությունից Հայաստանի Հանրապետություն ներկրվող բնական գազի որակական հատկանիշները համապատասխանում են գործող միջպետական ստանդարտին՝ ԳՕՍՏ 5542-87: Նշված ստանդարտի համաձայն՝ սպառողներին մատակարարվող մեկ խորանարդ մետր բնական գազի ջերմատվությունը չի կարող լինել 7600 կկալ-ից ցածր: Հանրապետություն ներկրվող բնական գազի որակական հատկանիշները ստուգման են ենթարկվում Վրաստանի տարածքում գտնվող «Կարմիր կամուրջ» գազաչափիչ կայանում, ինչպես նաեւ հայ-վրացական սահմանին գտնվող «Կողբ» գազաչափիչ կայանում: Մատակարարվող բնական գազի ջերմատվության արժեքը մեկ խորանարդ մետրում 8000 կիլոկալորիայից ցածր երբեք չի եղել:

շարունակելի
«Հայռուսգազարդ» ՓԲԸ հասարակայնության հետ կապերի ծառայություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Մի կողմից գազ սպառողների դժգոհությունն ապրանքի որակից ավելի է աճում ու հաստատուն դառնում, մյուս կողմից «Հայռուսգազարդ»-ը շարունակում է հավաստիացնել, թե իր մատակարարածը լիովին համապատասխանում է պահանջվող նորմերին:




Լրահոս