ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Բնակվում եմ Նորքի 2-րդ զանգվածի բարձրահարկ շենքերից մեկում: Ի տարբերություն անցած տարիների՝ հիմա աղբահանությունը բավական լավ է կատարվում, աղբը ժամանակին տանում են: Բայց հաճախ տեսնում եմ, որ մեքենաները շատ են բեռնված լինում, եւ աղբը ոչ մեծ քանակությամբ նորից թափվում է: Հետաքրքիր է՝ ներկայում աղբատար մեքենաներն արդյոք բավական են ամբողջ Երեւանի աղբահանության համար: Քանի՞ աղբատար մեքենա ունենք:

Լիա Բաղդասարյան, 48 տարեկան, տնային տնտեսուհի


ՊԱՏԱՍԽԱՆ. Ի պատասխան Երեւանի քաղաքապետարանին ուղղված Ձեր հարցման` աշխատակազմի կոմունալ տնտեսության վարչությունը տեղեկացնում է, որ Երեւան քաղաքի վարչական տարածքի սանիտարական մաքրման եւ աղբահանության աշխատանքներն իրականացվում են թվով 12 սանիտարական մաքրման ընկերությունների կողմից:
Երեւան քաղաքի սանմաքրման ընկերություններում ներկա դրությամբ առկա են թվով 410 միավոր հատուկ նշանակության մեքենա-մեխանիզմներ, որոնցից թվով 38-ը «Վիներոն» ՍՊԸ-ի կողմից սպասարկում են  Նոր Նորք վարչական շրջանի տարածքը:

Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի
հասարակայնության հետ կապերի
եւ տեղեկատվության վարչություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Հիմքեր չկան կասկածելու, որ հնարավոր է՝ աղբահանության նպատակով շահագործվող մեքենաների թվաքանակը բավարար լինի: Այլ հարց է, որ վարորդներն իրենք իրենց կամքով կրճատում են երթուղիների քանակը՝ ձգտելով միանգամից ավելի մեծ քանակությամբ աղբ տեղափոխել եւ խնայված վառելիքի հաշվին կոմպենսացնել իրենց ցածր աշխատավարձը: 




Լրահոս