ՍԴ ՀԱԿ-ի դիմումի քննությունը կշարունակի մայիսի 29-ին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Հայաստանի Սահմանադրական դատարանը, մայիսի 6-ին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու հարցով Հայ ազգային կոնգրեսի դիմումի քննությունը կշարունակի մայիսի 29-ին: Նման որոշում ՍԴ-ն կայացրել է այն բանից հետո, երբ պատասխանող կողմի հնչեցրած որոշ հարցերին լիարժեք պատասխանելու համար դիմող կողմը խնդրել է այդ հարցերին պատասխանել ավելի ուշ: ՍԴ-ն որոշել է, որ այդ պատասխանները դիմող կողմը պետք է ուղարկի ՍԴ։




Լրահոս