Բելգիայում Հայաստանի դեսպանության աջակցությամբ, հայ եւ լիտվացի համայնքային գործիչների ջանքերով, մայիսի 24-ին, Բրյուսելի հեղինակավոր “BRENART” սրահում տեղի է ունեցել “3+1” անունը կրող ցուցահանդես: Ցուցասրահում ներկայացված էին հայ եւ լիտվացի նկարիչներ Արմեն Բաբայանի, Լեւոն Ախայանի, Յոնաս Դանիլիաուսկասի եւ նկարիչ-քանդակագործ Սուրեն Օհանյանի աշխատանքները: ՀՀ դեսպան Ավետ Ադոնցն իր բացման խոսքում, կարեւորելով նմանօրինակ մշակութային ձեռնարկների անցկացումը, ընդգծել է ՀՀ դեսպանության պատրաստակամությունը մշտապես աջակից լինելու Բելգիայում հայ մշակույթի տարածմանն ու հաստատմանը: Հատուկ շնորհակալություն հայտնելով արվեստագետներին եւ միջոցառման կազմակերպիչներին` դեսպան Ադոնցը հաջողություններ եւ նորանոր ձեռքբերումներ է մաղթել նկարիչներին:
Ցուցահանդեսի բացման արարողությանն ու դրան հաջորդած ընդունելությանը ներկա էին Բելգիայի գիտական ու մշակութային շրջանակների ականավոր գործիչներ, մտավորականներ, լրագրողներ, հայ եւ լիտվացի համայնքների ներկայացուցիչներ: