Գագիկ Խաչատրյանը պատրա՞ստ է հրաժարական տալ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մինչև տարեվերջ կառավարությունը պետք է ջանքեր գործադրի, որպեսզի դիմակայի խնդիրներին: Լրագրողների հետ զրույցում անդրադառնալով նախատեսվող տնտեսական աճին՝ այս մասին նշեց Ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը:

Նրա խոսքով՝ տնտեսական զարգացման կոնցեպտներն անորոշություն են պարունակում: Պատասխանելով այն հարցին, թե ՀՅԴ և ԲՀԿ խմբակցությունները կողմ չեն քվեարկելու կառավարության ներկայացրած բյուջեին, սա չի՞ խոսում բյուջեում առկա թերությունների մասին,  Խաչատրյանն ընդգծեց, որ խմբակցությունների դժգոհություններն ավելի շատ պայմանավորված են քաղաքական շահերով:

«Խմբակցություններն ունեն քաղաքական խնդիրներ, դա քաղաքական որոշման խնդիր է, ես չեմ կարող մեկնաբանել»,- նշեց նախարարը:

Այն հարցին՝ եթե բյուջեի կատարման հետ կապված լուրջ խնդիրներ առաջ գան, ինքը պատրաստ է հրաժարական տալ, Խաչատրյանը նշեց. «Հավատացե՛ք, հրաժարական տալը հեշտ գործ է, բայց մենք պետք է պատրաստ լինենք, որ անորոշություններն ու դժվարությունները հաղթահարենք»,- ընդգծեց նա:

Նախարարը նաև խոսեց քննարկվող այն տեղեկությունների մասին, թե նշանակվելու է վարչապետ.  «Պետական պաշտոն զբաղեցնելը ցանկության խնդիր չէ: Դա պետության կարևորագույն պաշտոններից մեկն է, և ում նշանակեն, պետք է աշխատի», – նշեց նա, հավելելով, թե նման առաջարկներ չեն եղել:




Լրահոս