12 նոյեմբերի, 2014 թվական, Երևան. Beeline-ին շնորհվեց հավաստագիր Հայաստանում «Կանաչ տնտեսության» խթանման, լավագույն փորձի, «կանաչ» ծրագրերի իրականացման և դրանց շարունակական աջակցման համար։
Հավաստագիրը շնորհել է Հայաստանի գործատուների հանրապետական միությունը՝ հիմք ընդունելով ՀԳՀՄ-ի կողմից մշակված 12 չափանիշները, մասնավորապես շրջակա միջավայրի պահպանում, հաստատության ներսում կիրառվող սոցիալ-աշխատանքային կանոններ, արտադրական թափոնների հետագա տնօրինման մեխանիզմներին համապատասխան ISO ստանդարտի առկայություն, բնապահպանական վճարների մուծման պարտաճանաչություն, ուսումնական ծրագրերի իրականացում և այլն:
«Կանաչ» տնտեսությունում կարևոր նշանակություն ունեն ռեսուրսախնայողությունը, էներգոխնայողությունը և լավ մենեջմենթը։ ՀԳՀՄ հարցումները և գնահատումները ցույց են տվել, որ հատկապես ուսանելի է Beeline-ի ռազմավարությունը ռեսուրսների արդյունավետ օգտագործման գործընթացում, իսկ ընկերության փորձը համարվել է լավագույնը, քանի որ այն կիրառելի է նաև փոքր ու միջին ձեռնարկությունների շրջանում, ավելին այն հնարավորություններ է ստեղծում բնական պաշարների օգտագործման օպտիմալացման, իրազեկության բարձրացմանը և շրջակա միջավայրի պահպանման համար: Շնորհավորում եմ Beeline-ին և հայտնում իմ շնորհակալությունը պատասխանատու գործունեության համար»,-նշեց Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը:
«Շրջակա միջավայրի պահպանությանն ուղղված ծրագրերը մշտապես գտնվում են Beeline-ի ուշադրության կենտրոնում։ Ցանկանում եմ իմ խորին շնորհակալությունը հայտնել ՀԳՀՄ-ին այս պարտավորեցնող հավաստագրի համար և վստահեցնել, որ Beeline-ն իրականացնում է և կշարունակի իրականացնել այնպիսի ծրագրեր, որոնք կօգնեն դարձնել մարդկանց կյանքն ավելի լավը՝ նպաստելով ապագա սերնդի համար բարեկեցիկ պայմանների ստեղծմանը», – նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր Տնօրեն Անդրեյ Պյատախինը։
Նշենք, որ 2014թ–ի ընթացքում Beeline-ն արդեն չորրորդ անգամն է արժանանում հանրության բարձր գնահատակին։ Սույն թվականի հոկտեմբերի 5-ին «Համազգային վստահություն» խորհրդի «Լավագույն հանրային ծառայող և տարվա լավագույն ապրանքանիշ» 4-րդ ազգային մրցանակաբաշխության արդյունքներով Beeline-ն արժանացել է «Հեռահաղորդակցության առաջատար օպերատոր» կոչմանը, իսկ դրանից ավելի վաղ «Լավագույն օտարերկրյա ներդրող» և «Լավագույն կապի օպերատոր» կոչումներին:
2012 թ.–ին Beeline–ը ճանաչվել է Հայաստանի էկոլոգիապես ամենպատասխանատու ընկերություն և այդ ժամանակից ի վեր իրականցրել է 3 տասնյակից ավել ծրագրեր ուղղված բնական պաշարների ճիշտ օգտագործմանը։