Ս.Սարգսյանը, քաղաքական, զինվորական էլիտան այցելեցին Սարդարապատ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ՀՀ նախագահի մամլո գրասենյակից տեղեկացնում են, որ առաջին Հանրապետության տոնի առթիվ այսօր առավոտյան Սարդարապատի հուշահամալիր են այցելել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, Ամենայն Հայոց Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդը, վարչապետ Տիգրան Սարգսյանը, Աժ նախագահ Սամվել Նիկոյանը, Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը, բարձրաստիճան այլ պաշտոնյաներ:
Նրանք ծաղկեպսակ դրեցին 1918 թ Սարդարապատի, Ղարաքիլիսայի, Բաշ-Ապարանի հերոսամարտերում ընկած հայորդիների հիշատակը հավերժացնող հուշակոթողին:
Պաշտոնական արարողությունից հետո Սերժ Սարգսյանը և նրան ուղեկցող անձինք այցելեցին նաև Սարդարապատի հուշահամալիր բարձրունք տանող ճանապարհին տեղակայված ցուցահանդես-տաղավարներ, որտեղ Արմավիրի մարզի տարբեր գյուղերի բնակիչները ներկայացրել էին հայկական ազգային-ավանդական ուտեստները, սովորույթները, մշակույթը, կենցաղը, ավանդական նիստու կացը և այլն:
 
Ցուցահանդես-տաղավարների հատվածներից մեկում ցուցադրվում էին արհեստագործական գործիքներ, նաև, թե ինչպես են այս համայնքներում ցորեն ու գարի աղում և գաթա թխում:
 
Օրինակ, Շենավանի միջնակարգ դպրոցի սաները Սարդարապատում ներկայացնում են, թե ինչպես են մեր նախնիները բուրդը մանել, ձավարը աղացել և խմոր հունցել:




Լրահոս