Ոստիկանության աշխատակիցը բարձունքից վայր է ընկել եվ մահացել (լրացված,լուսանկարներ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Այսօր՝ մայիսի 28-ին դժբախտ պատահար է տեղի ունեցել Երևանում։ Ինչպես armlur.am-ին դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 01.00-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ազատության պողոտայի վրա գտնվող “Գոլդեն Պալաս” հյուրանոցի դիմացի այգում բարձունքից մի տղամարդ է ընկել և մահացել, ում դին ձորից դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր են ժամանել ԱԻն փրկարար ծառայության Ճգնաժամային կենտրոնի աշխատակիցներն ու հատուկ փրկարար ջոկատի փրկարարները, ովքեր դին դուրս են բերել և հանձնել ոստիկանության աշխատակիցներին։ Դեպքի վայրում են եղել փրկարար ծառայության օպերատիվ վարչության պետ Արման Ցոլակյանը, Ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արթուր Մեհրաբյանի գլխավորությամբ։ Դեպքի վայրում հավաքվածները Գ. Շամշյանին պատմել են, որ մահացածը Ոստիկանության պարեկապահակային ծառայության Արաբկիրի բաժնի աշխատակից 25-ամյա Սարգիս Հակոբյանն է, ով իր հարևաններին իր անձնական ավտոմեքենայով տեղափոխելիս է եղել “Զվարթնոց” օդանավակայան։ Ճանապարհին, ըստ ավտոմեքենայում գտնվողների պատմածի, Սարգիս Հակոբյանը կանգնեցրել է ավտոմեքենան և բնական կարիքները հոգալու համար դուրս եկել ավտոմեքենայից։ Ավելի ուշ պարզվել է, որ նա վայր է ընկել 7-8 մետր բարձունքից։
Լուսանկարները` Գագիկ Շամշյանի




Լրահոս