Աշխատանքային այցով Արցախում գտնվող ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի ուղեկցությամբ այցելել է բանակի կենտրոնական ենթակայության զորամասերից մեկը:
Հայկական երկու հանրապետությունների նախագահները դիտել են ցուցադրական պարապմունք, մասնակցել են ռազմական նշանակության նոր օբյեկտների բացմանը, ծանոթացել զինծառայողների սոցիալ-կենցաղային պայմաններին և պարգևատրել աչքի ընկած մի խումբ զինծառայողների:
Այնուհետև նախագահները այցելել են համատեղ իրականացվող “Միասնություն-2014” օպերատիվ-մարտավարական զորավարժությունների հրամանատարական կետ և ունկնդրել պաշտպանության բանակի հրամանատարի որոշումը: Նախագահներին ուղեկցում էին ՀՀ և ԼՂՀ ռազմական գերատեսչության ղեկավարները և բարձրաստիճան հրամկազմի ներկայացուցիչներ:
ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայություն