ՀՅԴ-ում Վահան Հովհաննիսյանի դերն այդքան անկարևո՞ր էր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մամուլի հրապարակումների համաձայն՝ Վահան Հովհաննիսյանի` Գերմանիայի դեսպան նշանակվելուց հետո ՀՅԴ-ում ամեն ինչ խառնվել է իրար: Նրա տեղը ՀՅԴ Բյուրոյի կազմում դեռևս ոչ մեկ չի նշանակվել:

Դա կարող է մի քանի պատճառ ունենալ: Միգուցե, ՀՅԴ-ն զբաղված է այլ՝ ավելի «կարևոր» գործերով և նոր անդամ նշանակելու ժամանակ չունի: Այս բարձիթողի վիճակի պատճառը կարող է լինել այն, որ Դաշնակցությունում խառն իրավիճակ է տիրում, և ներսում անհամաձայնություններ կան: Նկատենք նաև, որ, միգուցե, Վահան Հովհաննիսյանն այնքան կարևոր տեղ չէր զբաղեցնում Բյուրոյում և նրա բացակայությունն այլ մարդու միջոցով փոխարինելու անհրաժեշտություն չեն էլ տեսնում:

Հետաքրքիրն այն է, որ Դաշնակցությունը դեռևս չի էլ մտածում նոր անդամ նշանակելու մասին: Այս մասին Armlur.am-ի հետ զրույցում նշեց ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը:

«Ըստ կանոնագրի՝ ղեկավար մարմինների անդամության՝ թափուր մնալու դեպքում ղեկավար մարմինն իրավունք ունի «կոպտացիա»-ի միջոցով ներգրավի ևս մեկ անդամ, եթե դրա հրատապությունն ու անհրաժեշտությունը կա, կամ, եթե ընդհանուր ժողովը երկար ժամանակ հետո է լինելու: Բայց չկա այդպիսի խնդիր, դա ներքին հարց է և ֆունկցիոնալ նշանակություն չունի», – ըդնգծեց նա:

Ա. Մինասյանը խոսքով` ընդհանուր ժողովը նախատեսված է հաջորդ տարվա սկզբին, և այդ ժամանակ նաև նոր տեղեկություններ կլինեն: ՀՅԴ պատգամավորը հիմարություն է համարում այն հրապարակումները, թե ներսի տարաձայնություններն են պատճառը, որ մինչև հիմա նոր անդամ չի նշանակվել:




Լրահոս