Ավստրալացի Երեխան չի սնվում արդեն 10 տարի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Ավստրալիայի Սիդնեյ քաղաքի 10-ամյա բնակիչ Էրդեմ Մուրը հազվագյուտ աղիքային հիվանդության պատճառով չի կարողանում ոչ ուտել, ոչ խմել: Հիվանդությունը երեխայի մոտ ի հայտ է եկել 2 ամսականում:  Վերջին 9 տարիների ընթացքում Էրդեմը տարել է 7 վիրահատություն: Պինդ կերակուր ընդունելու հնարավորություն չունեցող տղային հատուկ սարք է միացվել, որն արհեստական հեղուկ կերակուրը նրա օրգանիզմ է մատակարարում 21-ժամվա ընթացքում: Բժիշկները վստահեցնում են, որ երեխայի կյանքը հնարավոր կլինի փրկել աղիների փոխպատվաստման շնորհիվ: Ի դեպ, նման վիրահատությունն առաջինը կլինի Ավստրալիայում: Եթե այն բարեհաջող ավարտվի, ապա երեխան նորմալ սնվել կկարողանա արդեն 2 տարուց:




Լրահոս