ՉԼ. Մեսսիի ռեկորդը, «Բավարիա»-ի պարտությունն ու տուրի այլ արդյունքները (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 5-րդ տուրում երեկ տեղի են ունեցել մի շարք հանդիպումներ:

F խմբում կատալոնական «Բարսելոնան» Կիպրոսում 4:0 հաշվով վստահ հաղթանակ տարավ ԱՊՕԷԼ-ի նկատմամբ: Հեթ-տրիկի հեղինակ դարձավ կատալոնացիների ռմբարկու Լիոնել Մեսսին: Խմբի մյուս խաղում ՊՍԺ-ն 3:1 հաշվով հաղթեց Ամստերդամի «Այաքսին» և պահպանեց խմբի առաջատարի դիրքերը:

G խմբում Լոնդոնի «Չելսին» 5:0 հաշվով հաղթեց «Շալկե»-ին և ապահովեց խմբում առաջին տեղը: Խմբի մյուս խաղում «Սպորտինգը» 3:1 հաշվով հաղթեց սլովենական «Մարիբորին»:

«Մանչեսթեր Սիթի»-ն Անգլիայում 3:2 հաշվով հաղթեց փլեյ-օֆֆի ուղեգիր նվաճած Մյունխենի «Բավարիային»: H խմբում Դոնեցկի «Շախտյորը» նվազագույն հաշվով պարտվեց «Աթլետիկին»:

Չեմպիոնների լիգա, խմբային փուլ, 5-րդ տուր

F խումբ

ԱՊՕԷԼ (Կիպրոս) – «Բարսելոնա» (Իսպանիա)՝ 0:4

Լուիս Սուարես, 27, Լիոնել Մեսի, 37, 58, 87

ՊՍԺ (Ֆրանսիա) – «Այաքս» (Հոլանդիա)՝ 3:1

Էդինսոն Կավանի, 33, 83, Զլատան Իբրահիմովիչ, 79 – Դավի Կլասեն, 67

G խումբ

«Շալկե» (Գերմանիա) – «Չելսի» (Անգլիա)՝ 0:5

Ջոն Թերի, 2, Վիլիան, 27, Ժան Կիրխոֆ, 44 (ինքնագոլ), Դիդյե Դրոգբա, 76, Ռամիրես,78

«Սպորտինգ» (Պորտուգալիա) – «Մարիբոր» (Սլովենիա)՝ 3:1

Կարլոս Մանե, 10, Լուիշ Նանի, 35, Իսլամ Սլիմանի, 65 – Ջեֆերսոն, 42 (ինքնագոլ)

E խումբ

«Մանչեսթեր Սիթի» (Անգլիա) – «Բավարիա» (Գերմանիա)՝ 3:2

Սերխիո Ագուերո, 21 (11մ.), 85, 90+1 – Խաբի Ալոնսո, 40, Ռոբերտ Լեւանդովսկի, 45

Հեռացում՝ Մեհդի Բենատիա, 20 («Բավարիա»)

ԲԿՄԱ (Ռուսաստան) – «Ռոմա» (Իտալիա)՝ 1:1

Վասիլի Բերեզուցկի, 90+3 – Ֆրանչեսկո Տոտի, 43

H խումբ

«Շախտյոր» (Ուկրաինա) – «Աթլետիկ» (Իսպանիա)՝ 0:1

Միկել Սան Խոսե, 61

ԲԱՏԷ (Բելառուս) – «Պորտու» (Պորտուգալիա)՝ 0:3

Հեկտոր Հերերա, 56, Ջեքսոն Մարտինես, 65, Կրիստիան Տելո, 89

 




Լրահոս