16 հազար բացիկ գողացած ճապոնացիները դրանք կամավոր հանձնել են ոստիկանությանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ճապոնիայի Հոկկայդո կղզու ոստիկանությունը հայտնել է երկու երիտասարդների ձերբակալության մասին: 27 և 34 տարեկան երիտասարդները մեկ շաբաթում 16 հազար ամանորյա բացիկ էին գողացել:

Հանցագործները կողոպտել էին փոքր շուրջօրյա խանութները, որտեղ հաճախ միայն մեկ վաճառող է աշխատում: Մինչ երիտասարդներից մեկը շեղել է վաճառողի ուշադրությունը, մյուսը գողացել է բացիկները: Ընդհանուր առմամբ նրանք «մշակել են» 26 խանութ՝ գողանալով 16 հազար բացիկ:

Հինգշաբթի երիտասարդներն իրենց փաստաբանի հետ ներկայացել են ոստիկանություն՝ իրենց հետ բերելով գողացված բացիկները: Դրանց նկատմամբ իրենց անառողջ հետաքրքրությունը երիտասարդները բացատրել են բացիկները վերավաճառելու և գումար աշխատելու մտադրությամբ: Նման մեկ բացիկի արժեքը 0,5 դոլար է:




Լրահոս