Այս օրը ծնվել է Արամ Խաչատրյանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
1903-ի այս օրը ծնվեց հանրահայտ հայ կոմպոզիտոր, ռուսական կոմպոզիցիայի դպրոցի և հայ դասական երաժշտության վառ ներկայացուցիչ Արամ Խաչատրյանը: Ծնվել է Քոջորիում (Թիֆլիսի մոտակայքում) գիրք կազմող Եղյա Խաչատրյանի ընտանիքում, 1913-ին ընդունվում է Թիֆլիսի “Կոմերցիայի դպրոցը”, բայց նախընտրում է երաժշտությունը։  1921-ին Արամը ընդունվում է Գնեսինի երաժշտական քոլեջը, 1929-ին Արամը ընդունվում է Մոսկվայի Կոնսերվատորիան, որտեղ նա ուսանում է հայտնի ռուս կոմպոզիտոր և ուսուցիչ Մյասկովսկու մոտ։ 
1939-ին Խաչատրյանը գրում է իր առաջին բալետը, որն ի սկզբանե կոչում է “Ուրախություն”, հետագայում այն վերանայվում և վերանվանվում է “Գայանե”։
50-ականներին Խաչատրյանը սկսում է իր ուսուցչական գործունէությունը Գնեսինի ինստիտուտում և Մոսկվայի կոնսերվատորիայում։ 1956-ի դեկտեմբերի 27-ին Խաչատրյանի հայտնի “Սպարտակը” բեմադրվում է Կիրովի բեմում։ 
Արամ Խաչատրյանը մահացել է 1978-ի մայիսի 1-ին և թաղվել Երևանի Կոմիտասի անվան զբոսայգու պանթեոնում: Այժմ նրա անունով է կոչվում օպերայի և բալետի թատրոնը:




Լրահոս