ԱՅՍՕՐ ՆԻՍՏ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀԿ-ն այսօր պատրաստվում է Գործադիր մարմնի նիստ անցկացնել: «Ժողովուրդ»-ի տեղեկությունների համաձայն՝ հավանական է, որ դրան հաջորդի նաեւ ՀՀԿ խորհրդի նիստը: Առայժմ հայտնի չէ ՀՀԿ նիստի ժամը: Ըստ մեր տեղեկությունների՝ ՀՀԿ ԳՄ եւ խորհրդի անդամներին երեկ զանգահարել ու զգուշացրել են քաղաքից չբացակայել: Հավանական է, որ այսօր քննարկվի ՀՀ կառավարության կազմը, եւ որոշեն, թե ովքեր են լինելու ՀՀ ապագա նախարարները: ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը մեզ հետ զրույցում հաստատեց նիստի մասին տեղեկությունները: «Տրամաբանական է, որ ԱԺ ղեկավարությունը որոշելուց հետո ՀՀԿ-ն պիտի անցնի գործադիրին»,-ասաց նա:




Լրահոս