ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Եթե Փակ շուկան առանց նախագծի է քանդվել, նշանակում է՝ քանդողն է հանցագործ»:

Վազգեն Մանուկյան «Ժամանակ»

Հանրային խորհրդի նախագահը նման հայտարարություններ անելուց առաջ թերեւս ճիշտ կանի՝ համացանցում շենքի քանդման «արարողության» մասին կադրեր դիտի: Շենքերը սովորավար կառուցվելիս են նախագիծ ունենում, իսկ քանդելիս նախաձեռնողը ձգտում է շինությունը հնարավորինս արագ հողին հավասարեցնել ու տարածքը շինարարական աղբից մաքրել, որ «հետքերը վերացնի»: Հետաքրքիր է, իսկ ինչո՞ւ է ՀՀ նախագահին կից հանրային խորհրդի ղեկավարը խոսում եթե-ով: Դժվա՞ր է գնալ, տեղում ծանոթանալ խնդրին: Թե՞ վախենում է անգամ միջնորդավորված հարաբերվել օլիգարխիայի հետ: Հազիվ խաղաղ ու բարեկեցիկ ապրում է:




Լրահոս