«Մեզ մոտ չափազանց ցածր գնաճ է. նայե՛ք վիճակագրությունը»:
Հայրենի պաշտոնյաները ճիշտ կանեին՝ գնաճի տեմպերը ճշտելու համար հասարակության կարծիքը հարցնեին կամ էլ երբեմն իրենց տան գնումներն անձամբ կատարեին: Նույն Գագիկ Մինասյանը եթե գոնե շաբաթը մեկ հարկ համարի որեւէ սուպերմարկետում շրջել ու գնապիտակներին նայել, ապա գնաճի մասին իրական պատկերացում կազմելու հնարավորություն կունենա եւ իրեն թույլ չի տա գնանկման մասին հայտարարություններ անել: Չէ՞ որ պաշտոնական վիճակագրությունն ու իրականությունը ոչ միայն չեն համընկնում, այլեւ լավագույն դեպքում հեռավոր աղերսներով են միմյանց առնչվում: Պետք է իրական կյանքում հետեւել իրադարձություններին: