ԼՈՒՐԵՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՇԵՐՈՆ ՍԹՈՈՒՆԸ ՀԻՎԱՆԴԱՆՈՑՈՒՄ
Հոլիվուդյան հայտնի դերասանուհի Շերոն Սթոունը հայտնվել է Սան Պաուլոյի հիվանդանոցում: Դերասանուհին երեք օր մնացել է Բրազիլիայի հիվանդանոցում, սակայն այդ մասին ոչ ոք չի իմացել: Նրա մոտ սուր վարակիչ հիվանդություն են ախտորոշել: Դերասանուհու հիվանդության մասին իմացել են, երբ նա դուրս է գրվել բժշկական հաստատությունից:

 

ԴԱՎԻԹ ՄՈՒՐԱԴՅԱՆԸ՝ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ
Երեկ ՀՀ կրթության եւ գիտության նախարարի պաշտոնակատար Արմեն Աշոտյանի հրամանով Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի ռեկտորի պաշտոնակատար է նշանակվել գրող, կինոգետ Դավիթ Մուրադյանը: Նա ռեկտորի պաշտոնակատարի պաշտոնում կաշխատի մինչեւ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ռեկտորի ընտրությունն ու նշանակումը:
Հիշեցնենք, որ ռեկտորի պաշտոնը թափուր էր մնացել հունվարի 8-ից՝ նախկին ռեկտոր Արմեն Մազմանյանի անժամանակ մահվան հետեւանքով:

 

ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԱՄԵՐԳ
Մարտի 8-ին Առնո Բաբաջանյան համերգասրահում տեղի է ունեցել բարեգործական համերգ-դրամահավաք, որի հասույթը տրամադրվել է Արցախյան ազատամարտի մասնակից Ալվարդ Նիկողոսյանին: Երեկոյի կազմակերպիչներն էին՝ դերասան, հաղորդավար Արթուր Հակոբյանն ու լրագրող, երգիչ-երգահան Արման Կարապետյանը: Միջոցառման ընթացքում իրենց կատարումներով հանդես են եկել բազմաթիվ երգիչ-երգչուհիներ եւ պարային խմբեր: Երեկոյի ավարտին տիկին Ալվարդն իր շնորհակալական խոսքում նշել է, որ համերգից ստացված ամբողջ հասույթը պատրաստվում է տրամադրել Քեսաբի հայերին:




Լրահոս